Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

ՌԴ օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին

ՌԴ օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
06.10.2020 | 22:08

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկիչների պատրաստման ճամբարներին՝ գրոհայինների կողմից փոխանցված կոորդինատներով, հայտնում է «WarGonzo»-ի Telegram ալիքը:

Մինչ այդ սիրիացի գրոհայինները վճարի դիմաց գաղտնազերծել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկչական բանակի պատրաստության ճամբարները: Անհապաղ իրականացվել է լրացուցիչ հետախուզություն, տեղեկությունը հաստատվել է:

Դիտվել է՝ 1443

Մեկնաբանություններ